«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը խորը ցավով տեղեկացնում է, որ մահացել է ակադեմիայի սան Վահան Պետրոսյանը։
Ակումբի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Վահանը իր ֆուտբոլային առաջին քայլերը սկսել է 6 տարեկանից՝ «Ուրարտուի» մանկապատանեկան թիմերում։ Այնուհետև նա հանդես է եկել «Ուրարտու-2»-ի կազմում։
«Մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին և հարազատներին: Հանգչիր խաղաղությամբ, Վահան: Դու ընդմիշտ կմնաս «Ուրարտուի» մի մասնիկը»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Armsport.am-ի խմբագրակազմը ևս միանում է ցավակցություններին և զորակցություն հայտնում Վահան Պետրոսյանի հարազատներին։




























































