Միլանի «Ինտերը» կապ է հաստատել Մինո Ռայոլայի հետ ու քննարկել Պոգբայի տրանսֆերը: Ըստ Tuttosport-ի, ֆրանսիացու տրանսֆերը իտալական ակումբ հավանական է, քանի որ նա չի ցանկանում մնալ Մանչեսթերում:
Գործարքի կայացմանը կարող է օգնել «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, որը Պոգբայի հետ աշխատել է Թուրինում:
27-ամյա կիսապաշտպանը կարիերան սկսել է «Յունայթեդում», 2012 թ-ին տեղափոխվել է «Յուվենտուս», իսկ 2016 թ-ին՝ կրկին վերադարձել «Օլդ Տրաֆորդ»:
Այս մրցաշրջանում Պոգբան վնասվածքի պատճառով շատ է բաց թողել. անցկացրած 8 խաղում նա դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թ-ին: