Իտալական Ա Սերիայի 34-րդ տուրում «Ռոման» Հռոմի Օլիմպիական մարզադաշտում ընդունելու է «Ինտերին»:
Հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 19-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:
«Ռոման» ներկայացրել է թիմի՝ 24 ֆուտբոլիստից բաղկացած հայտացուցակն առաջիկա խաղի համար, որում ընդգրկված է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը.
Այս պահին «Ռոման» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 57 միավոր, իսկ «Ինտերը» 71 միավորով երկրորդն է: