Բելառուսի առաջնության 6-րդ տուրում «Նեմանը» սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Էներգետիկի» դարպասը: Տանտերերը 3 գոլերն էլ խփեցին 2-րդ խաղակեսում: 66-րդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանը:
Այս գոլը հայ ֆուտբոլիստի համար 3-րդն է ընթացիկ մրցաշրջանում: Այս հաղթանակից հետո «Նեմանը» 8 միավորով 8-րդ տեղում է: