Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» խոշոր հաշվով զիջեց բելառուսական «Նեմանին» (4։0)։
«Նեմանի» կազմում գոլերով աչքի ընկան Պավել Սավիցկին, Իգոր Զուբովիչը, Սերգեյ Պուշնյակովը և Մաքսիմ Կրավցովը։
Այսպիսով, երևանյան ակումբը երկու խաղերի արդյունքում ընդհանուր 1։6 հաշվով պարտվեց «Նեմանին» և ավարտեց ելույթները Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկությունում։
Բելառուսական ակումբը հաջորդ փուլում կմրցի Սլովակիան ներկայացնող «Կոշիցեի» հետ։
Հանդիպման գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։

























































