ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» Հունգարիայում կհյուրընկալվի բելառուսական «Նեմանին»։ «Նեմանի» գլխավոր մարզիչ Իգոր Կովալևիչը խոսել է պատասխան խաղի մասին։
«Լավ պայմաններ էին ստեղծված մարզումների և վերականգնման համար։ Շնորհակալություն հունգարական կողմին։ Մենք արդեն երրորդ անգամ ենք այս քաղաքում։
Ինչ վերաբերում է կազմին, ապա կարծում եմ, որ պատասխան խաղում անպայման դաշտ դուրս կգա Սերգեյ Պուշնյակովը։ Երևանում նրան խաղի մեջ չենք ներգրավել՝ վերականգնման համար ավելի շատ ժամանակ տրամադրելու նպատակով։ Մնացած խաղացողները պատրաստ են։ Դեռ կդիտարկենք Օլեգ Եվդոկիմովի վիճակը։ Բոլորը ողջ և առողջ են։ Մեզ է միացել նաև Իսաակ Նգոման, ով, կարծում եմ, կօգնի թիմին։ Պատրաստվում ենք լուրջ խաղի՝ ուժեղ մրցակցի դեմ։
Պետք է կանխենք մրցակցի՝ մեզնից ավելի շատ գոլ խփելու հնարավորությունը։ Սակայն մենք մտադրություն չունենք խաղալ բացառապես պաշտպանվողական ոճով։ Առաջին խաղում, ընդհանուր առմամբ, մեր պաշտպանական կազմակերպվածությունը գոհացնող էր, բացառությամբ Կոնստանտին Կուչինսկու թույլ տված սխալի։ Կփնտրենք մեր հնարավորությունները և կփորձենք պարտադրել մեր խաղաոճը։ Պետք է թույլ չտանք, որ տեխնիկապես ուժեղ մրցակիցը լարվածություն ստեղծի մեր դարպասի մոտ։ Դրա համար անհրաժեշտ ամեն բան ունենք, և բոլոր խաղացողները պատրաստ են»,- մասնագետի խոսքն է մեջբերում Football.by-ը։

























































