Իտալացի անվանի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի հաղորդմամբ՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին եզրային հարձակվող Գեղամ Կադիմյանը կմիանա իտալական «Շակա» ակումբին, որը հանդես է գալիս Սերիա Դ-ում՝ Իտալիայի ուժեղագույն չորրորդ լիգայում։
Հիշեցնենք, որ 32-ամյա հարձակվողը երկու տարվա ընդմիջումից հետո վերադարձել է պրոֆեսիոնալ ֆուտբոլ 2025 թվականի սկզբին և մրցաշրջանն ավարտել է չեխական «Զնոյմո» ակումբի կազմում, որը հանդես է գալիս երկրի երրորդ դիվիզիոնում:
2024/25 մրցաշրջանի երկրորդ մասում Կադիմյանը մի քանի խաղ է անցկացրել «Զնոյմոյի» կազմում՝ վերականգնելով խաղային տոնուսը։
Հայաստանի ազգային հավաքականում հարձակվողը մասնակցել է 15 խաղի և խփել 2 գոլ։

























































