Ղազախստանի առաջնության 6-րդ տուրում «Կայսարը» ընդունել էր Արամ Ոսկանյանի «Ատիրաուին» ու ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը։
«Կայսարի» կազմում 52-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Գեղամ Կադիմյանը։ Հյուրերի կազմում ամբողջ խաղին մասնակցեցին դարպասապահ Արամ Հայրապետյանն ու Արտակ Դաշյանը։
Այս խաղից հետո «Կայսարը» 5 միավորով 10-րդ տեղում է, իսկ «Ատիրաուն» լքեց դուրս մնալու գոտին՝ բարձրանալով 11-րդ տեղ։