Ղազախստանի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Արամ Ոսկանյանի գլխավորած «Ատիրաուն» հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվեց «Տոբոլին»:
Ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի նախկին անդամ Արտակ Դաշյանը, իսկ Արամ Հայրապետյանը մնաց պահեստայինների նստարանին:
Խաղին մասնակցեցին նաև «Արարատ-Արմենիայի» ու «Ալաշկերտի» նախկին պաշտպաններ Դմիտրի Գուզն ու Դանիել Ստոյկովիչը:
2 տուրից հետո «Ատիրաուն» 1 միավոր ունի: