Ղազախստանի առաջնության 17-րդ տուրի շրջանակում իրենց հերթական հանդիպումներն անցկացրին Վարդան Մինասյանի գլխավորած «Տարազն» ու Արամ Ոսկանյանի գլխավորած «Ատիրաուն»:
Ոսկանյանի թիմն արտագնա խաղում 2-1 հաշվով առավելության հասավ «Ժետիսուի» նկատմամբ: «Ատիրաուի» կազմում ամբողջական հանդիպում անցկացրին Հայաստանի հավաքականի նախկին անդամներ Արտակ Դաշյանն ու Արամ Հայրապետյանը:
Մինասյանի «Տարազը» շարունակում է «գլորվել անդունդը»: Այս անգամ հայ մասնագետի գլխավորած թիմը 1-1 հաշվով ավարտեց տնային հանդիպումը «Տուրանի» դեմ: Ընդ որում, ոչ-ոքին ապահովող գոլը տանտերերը խփեցին 87-րդ րոպեին:
«Տարազը» վերջին 9 խաղում կրել է 6 պարտություն, խաղացել 3 ոչ-ոքի ու այս պահին 20 միավորով 9-րդ տեղում է, իսկ «Ատիրաուն» 24 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: