Ղազախստանի առաջնության 20-րդ տուրի շրջանակում «Կայրաթը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի անդամ Կամո Հովհաննիսյանը, հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց «Օրդաբասիին»: Կամոն մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
«Տարազը», որի գլխավոր մարզիչը Վարդան Մինասյանն է, մրցակցի հարկի տակ չկարողացավ կատրել համառ «Ակտոբեի» դիմադրությունը:
20-րդ տուրից հետո գործող չեմպիոն «Կայրաթը» 37 միավորով երրորդն է, իսկ «Տարազը» 24 միավորով 9-րդ հորիզոնականում է: