Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանի ծառայություններով ռուսական մի քանի ակումբ է հետաքրքրված, որոնցից մեկը Եկատերինբուրգի «Ուրալն» է։ Այս մասին հայտնում է Metaratings.ru-ն։
Եկատերինբուրգցիները դեռևս պաշտոնական առաջարկ չեն արել ֆուտբոլիստի ներկայացուցիչներին, բայց մտադիր են ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հրավիրել հայ ֆուտբոլիստին։
Դեկտեմբերի վերջին Հովհաննիսյանի պայմանագիրը «Կայրաթի» հետ ավարտվում է, և արդեն իսկ լուրեր են տարածվել, որ Կամոն հեռացել է ղազախական ակումբից։
Ըստ լուրերի, իսպանական Լա Լիգայի ակումբներից մեկը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում 29-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ։ Բացի այդ, կա նաև կարիերան Հունաստանում շարունակելու տարբերակ։
Աղբյուր․ Կամո Հովհաննիսյանը հեռացել է Կայրաթից