Մունդիալ-2022-ի ընտրական J խմբի 7-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել է Իսլանդիային:
Առաջին խաղակեսի մեկնարկն անցավ հյուրերի տարածքային առավելությամբ, իսկ հետո մեր թիմը հավասարեցրեց խաղը: Մրցակիցն ավելի շատ էր գրոհում, սակայն վտանգավոր պահերը շատ չէին: Դարպասապահ Յուրչենկոն, մեծ հաշվով, անգործ էր: 35-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանը եզրափակեց Ադամյանի ու Սելարայանի խաղարկումը ու առաջ մղեց մեր թիմին: Հավաքականում Կամոն խփեց իր երկրորդ գոլը:
Առաջին խաղակեսում մեր հավաքականը 5 հարված կատարեց՝ մրցակցի 8-ի դիմաց: Դիպուկ հարվածներով մենք առջևում էինք՝ 1-0:
Առաջին 45 րոպեի ընթացքում մերոնք 9 անկյունային իրացրին՝ մրցակցի 2-ի դիմաց: