Ղազախստանի առաջնության 15-րդ տուրի շրջանակում Վարդան Մինասյանի գլխավորած «Տարազը» սեփական հարկի տակ 0-2 հաշվով պարտվեց «Կայրաթին»:
Հյուրերի կազմում 11-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանի անցումից ու փոխանցումից հետո հաշիվը բացեց Վագներ Լավը: 67-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց Շուշենաչևը: «Կայրաթը» հաղթեց 2-0 հաշվով ու այս պահին 27 միավորով 3-րդն է, իսկ «Տարազը» 19 միավորով 9-րդ տեղում է: