Հայ հարձակվող Գեղամ Կադիմյանը փորձաշրջան է անցնում ղազախական «Կայսարում»:
Հայ ֆուտբոլիստը ղազախական թիմի կազմում մասնակցում է Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքին, հայտնում է «Կայսարի» մամուլի քարտուղարությունը:
28-ամյա ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է բելառուսական «Նեմանը»:
«Կայսարն» առաջնությունն ավարտել է 7-րդ տեղում: