Բելառուսական «Նեմանի» հայ հարձակվող Գեղամ Կադիմյանը կարող է հայտնվել ՌՊԼ-ում, տեղեկացնում է Sport 24-ը:
Կադիմյանին իր կազմում է ցանկանում տեսնել ՌՊԼ-ի ուղեգիր նվաճած «Ռոտոր» ակումբը:
27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև Ուկրաինական և Բելառուսական մի շարք ակումբներ:
Հայաստանի հավաքականի հավակնորդի պայմանագիրը «Նեմանի» հետ ավարտվում է այս ամռանը:
Բելառուսի ընթացիկ առաջնությունում Կադիմյանը մասնակցել է 10 հանդիպման ու դարձել ՝ 7 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: