Վանաձորի «Լոռիի»՝ այսօր նախատեսված մարզումը չի կայացել. պատճառը Վանաձորում տեղացող առատ ձյունն է եղել:
«Անհամբեր սպասում ենք խաղադաշտ վերադարձին»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ «Լոռիի» ֆուտբոլիստների, մարզիչների ու մնացած անձնակազմի COVID-19-ի թեստերի պատասխանները բացասական են եղել:
ՀՖՖ-ի և ՀՀ Պարետատան միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Բարձրագույն և Առաջին խմբի թիմերին թույլատրվել է ապրիլի 23-ից վերսկսել մարզումները՝ պահպանելով անվտանգության կանոնները: