«Լոռիի» նախկին գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան և «Արարատ-Արմենիան» բանակցում են համագործակցության շուրջ. մեծ է հավանականությունը, որ 46-ամյա իսպանացի մասնագետը կդառնա Հայաստանի կրկնակի չեմպիոնի գլխավոր մարզիչը:
Այս մասին հայտնի է դարձել ArmSport-ին: Կամպանյան արդեն Հայաստանում է:
Հիշեցնենք՝ «Արարատ-Արմենիան», որը վերջերս նվաճեց Հայաստանի 2019/20 մրցաշրջանի չեմպիոնի տիտղոսը, օրերս հայտարարեց Վարդան Մինասյանի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին:
Նոր նշանակման վերաբերյալ «Արարատ-Արմենիան» դեռևս պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:
Ինչ վերաբերում է Դավիդ Կամպանյային, ապա վերջինս կարանտինային դադարից առաջ մեկնել էր Իսպանիա, ինչից հետո չէր կարողացել վերադառնալ Հայաստան, քանի որ մասնագետի պնդմամբ «Լոռին» բավարար փաստաթղթեր չէր ներկայացրել, որպեսզի իր՝ Հայաստան վերադառնալն այդ պայմաններում հնարավոր լիներ: