ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գազայի խաղաղության գագաթնաժողովի ժամանակ ձեռքսեղմում է ունեցել «Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր շեյխ Մանսուրի հետ։ Թրամփը մի քանի խոսք է ասել՝ գովաբանելով շեյխ Մանսուրի ֆինանսական ռեսուրսները։
«Նա անսահմանափակ քանակությամբ փող ունի։ Շատ փող, անվերջ փող»,– ասել է Թրամփը՝ սեղմելով նրա ձեռքը։

Նշենք, որ շեյխ Մանսուրը «Սիթի Ֆուտբոլ Գրուպ» հոլդինգային ընկերության սեփականատերն է։ Նրան են պատկանում ոչ միայն «Մանչեսթեր Սիթին», այլև աշխարհի մի շարք այլ ակումբներ։
«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում կայացած 7 տուրերից հետո 13 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը՝ 3 միավորով զիջելով առաջատար «Արսենալին»։


























































