Նիգերիացի հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսը, որը պետք է տեղափոխվեր «Միլան», բուժզննում անցնելուց հետո վերադարձել է Լևերկուզենի «Բայեր»։ Այս մասին հայտնում է լրագրող Սաշա Տավոլերին։
Տավոլերիի տեղեկություններով՝ Վիկտոր Բոնիֆեյսի տեղափոխությունը «Բայերից» «Միլան» չի կայանա։ Նիգերիացի հարձակվողը չի անցել բուժզննումը․ բժշկների հետ երկարատև խորհրդակցությունից հետո «ռոսոներիները» որոշել են հրաժարվել հարձակվողի հետ պայմանագիր կնքելուց։
Նշենք, որ ֆուտբոլիստը 2 օր մնացել է Իտալիայում։ «Միլանը» պատրաստ էր վարձակալել խաղացողին՝ հետագայում 30 միլիոն եվրոյով պարտադիր գնման իրավունքով, սակայն վերջին պահին որոշում է կայացվել հրաժարվել 24-ամյա նիգերիացու ծառայություններից։

























































