Պորտուգալական «Պորտուի» պաշտպան Ժոաու Մարիուն տեղափոխվել է իտալական «Յուվենտուս», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
25-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքվել մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։ Ըստ լրագրողների՝ տրանսֆերի արժեքը կազմել է 12 միլիոն եվրո։ Բացի այդ, «Պորտուն» կստանա ֆուտբոլիստի հաջորդ վաճառքի գումարի 10 տոկոսը։
Ժոաու Մարիուն «Պորտուի» ակադեմիայի սան է, որին միացել է ութ տարեկանում։ Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 42 հանդիպման և կատարել յոթ գոլային փոխանցում։




























































