2025 թ. մայիսի 16-18-ն Աստանայում՝ «Սարյարկա» վելոդրոմում, կանցկացվի հեծանվասպորտի միջազգային վարկանիշային «Silk Way Series Astana» մրցաշարը, որը ներառված է Միջազգային հեծանվային միության (UCI) օրացույցում և հնարավորություն է տալիս մարզիկներին վաստակել վարկանիշային միավորներ՝ աշխարհի առաջնություններին և Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։
Ակնկալվում է մարզիկների մասնակցություն Հայաստանից, Ադրբեջանից, Լատվիայից, Լիտվայից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Հունաստանից, Կորեայից և Ղազախստանից:
Մրցումը տեղի կունենա «Սարյարկա» վելոդրոմում՝ Աստանայում գտնվող ժամանակակից սպորտային համալիրներից մեկում, որը աշխարհում լավագույններից մեկն է համարվում։
Մարզիկները կմասնակցեն հեծանվահրապարակի մի շարք մրցաձևերում, այդ թվում՝ Քեյրին, Օմնիում, խմբային սկրեչ, խմբային վազք՝ դուրս մնալով, Մեդիսոն, Սպրինտ: