«Գանձասար-Կապանի» մամուլի ծառայության պատասխանատու Արմեն Այվազյանը, ի պատասխան ArmSport-ի հարցմանը այն մասին, թե թիմը ֆինանսական խնդիրների պատճառով հնարավո՞ր է չմասնակցի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը, ասել է հետևյալը․
«Ֆինանսական խնդիրներ առկա են, քանի որ ակումբը ֆինանսավորում չի ստանում։ Օգնություն ստանալու դիմում-խնդրանքով դիմել ենք ՀՖՖ-ին․ խնդրել են սպասել»։
Չնայած այս ամենին՝ Այվազյանը հավաստիացրել է, որ ակումբի փակվելու մասին խոսակցություններ չկան։
Ստելլա Բաբլոյան