Բարձրագույն խմբի առաջնության մասնակից մի քանի թիմեր հնարավոր է չշարունակեն առաջնությունը: Այս մասին գրում է «Ֆուտբոլ Պլյուս» շաբաթաթերթը:
Աղբյուրի փոխանցմամբ, վտանգ կա, որ «Ալաշկերտը», «Շիրակը», «Լոռին» և «Գանձասար-Կապանը» ֆինանսական խնդիրների պատճառով չկարողանան շարունակել առաջնությունը: Ակումբները չեն կարողանում ֆուտբոլիստների նկատմամբ կատարել պայմանագրով նախատեսված ֆինանսական պարտավորությունները:
Օրեր առաջ հանդիպել էին առաջնության ուժեղագույն վեցնյակ մտած ակումբների ղեկավարները` քննարկելու ստեղծված իրավիճակը և առաջիկա անելիքները, սակայն այդպես էլ լուծում չի գտնվել:
Մանրամասները՝ «Ֆուտբոլ Պլյուս» շաբաթաթերթի այսօրվա համարում: