Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Աշրաֆ Հաքիմին, որի իրավունքները պատկանում են «Ռեալին», կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի։
Մրցաշրջանի ավարտին Մարոկկոյի հավաքականի 21-ամյա խաղացողը պետք է վերադառնա մադրիդյան ակումբ, բայց «Բորուսիան» հույս ունի պահել նրան։
Պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են ևս 6 թոփ-ակումբ՝ «Յուվենտուսը», ՊՍԺ-ն, «Բավարիան», «Չելսին», «Տոտենհեմը» և «Արսենալը»։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։