«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն վերջին օրերին հայտնվել է տրանսֆերային նորությունների կենտրոնում:
Մամուլը 25-ամյա ուրուգվայցուն կապում է «Յուվենտուսի» և եվրոպական այլ թոփ ակումբների հետ։
Իսպանական Sport պարբերականի լրագրող Ժորդի Ժիլը հայտնում է, որ «Բարսելոնան» պատրաստ կլինի ընդունել Արաուխոյի տրանսֆերի վերաբերյալ առաջարկը, եթե այն 55 միլիոն եվրո լինի:
Ավելի վաղ «Յուվենտուսի» սպորտային տնօրեն Կրիշտիանո Ջունտոլին ընդգծել է, որ առաջնահերթությունը պաշտպանության ամրապնդումն է, իսկ արդեն հետո «ծեր սինյորան» կկենտրոնանա մյուս դիրքերի վրա։ Միևնույն ժամանակ, թուրինյան ակումբի ղեկավարը նշել է, որ «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոյի տրանսֆերի հարցը կարող է հստակություն ստանալ արդեն հաջորդ շաբաթ։