Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Ջամալ Մուսիալան հիվանդության պատճառով բաց կթողնի թիմի մարզումը Բունդեսլիգայի 16-րդ տուրի Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղից առաջ։ Այս մասին հայտնում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ խաղացողը վարակվել է գրիպով։
Այս մրցաշրջանում Ջամալը բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում, դարձել 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հեղինակավոր Transfermarkt ինտերնետային պորտալը գերմանացի հարձակվողական ոճի կիսապաշտպանի շուկայական արժեքը գնահատում է 140 միլիոն եվրո:
Նշենք, որ «Բավարիա» — Մյոնխենգլադբախի «Բորուսիա» հանդիպումը կկայանա հունվարի 11-ին։
























































