Մյունխենի «Բավարիան» լավատեսորեն է տրամադրված թիմի պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի հետ պայմանագիրը երկարաձգելու իր հնարավորությունների հարցում, հայտնում է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» խաղացողին առաջարկում է պայմանագիր մինչև 2029 թվականը՝ տարեկան 14-15 միլիոն եվրո աշխատավարձով։
Հիշեցնենք, որ Ալֆոնսո Դեյվիսը մյունխենյան թիմին միացել է 2019 թվականի հունվարի 1-ին։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։
Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 21 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալը կանադացի ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 50 մլն եվրո։




























































