Անտոնելա Ռոկուցոն՝ Լիոնել Մեսսիի կինը, ով վերջերս դարձել է Adidas-ի պաշտոնական դեմքը, Grazia ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ ստիպված է եղել հրաժարվել իր երազանքից՝ հանուն իր ամուսնու։ Ռոկուցոն նշել է, որ ստիված է եղել թողնել ուսումը՝ Արգենտինայից Բարսելոնա տեղափոխվելու համար։
Անտոնելան երազել է դառնալ ատամնաբույժ և սովորել է տեղի արգենտինական համալսարանում։ Կյանքն այդպիսի մեծ հեռավորության պատճառով նրան կանգնեցրել է ընտրության առջև։ Որոշումը կայացվել է հօգուտ Լեոյի։
Անտոնելան և Լեոն միասին են արդեն մոտ 20 տարի։ Նրանք ծանոթ են դեռ մանկուց, իսկ հարաբերությունները սկսվել են դեռևս դեռահաս տարիքում և այդ ժամանակից ի վեր նրանք անբաժան են։
Посмотреть эту публикацию в Instagram
Զույգը երեք որդի ունի, որոնցից ավագը՝ Տյագոն, արդեն գնում է հոր հետքերով՝ խաղալով «Ինտեր Մայամիի» մանկական թիմում։ Իր ակումբի հետ նա նույնիսկ մասնակցել է մանկական մրցաշարի Ռոսարիոյում՝ այն քաղաքում, որտեղ ծնվել են Լեոն ու Անտոնելան, խաղալով «Նյուելս Օլդ Բոյսի» դեմ՝ թիմ, որի երկրպագուն եղել է նրա հայրը փոքր տարիքում։
Վերջերս Լեոն և Անտոնելան նկարահանվել են Adidas-ի Essentials հավաքածուի գովազդային արշավում։