Դորտմունդի «Բորուսիայի» պաշտոնական էջը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հաղորդագրություն է հրապարակել 25-ամյա կենտրոնական պաշտպան Նիկո Շլոտերբեկի առողջական վիճակի մասին իսպանական «Բարսելոնայի» հետ (2:3) Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրի տնային հանդիպման արդյունքներով:
«Նիկո Շլոտերբեկը կապանների վնասվածք է ստացել «Բարսելոնայի» դեմ խաղի ժամանակ։ Արդյոք նա այս տարի դեռ հասանելի կլինի՞ «Բորուսիայի» համար, մնում է հարցականի տակ»,- ասված է «Բորուսիայի» մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նիկո Շլոտերբեկը «Բարսելոնայի» դեմ խաղը սկսել է մեկնարկային կազմում ու մասնակցել ամբողջ հանդիպմանը: Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 20 հանդիպում բոլոր մրցաշարերում և կատարել է չորս գոլային փոխանցում, այդ թվում՝ երկու գոլային փոխանցում Չեմպիոնների լիգայի վեց խաղում: