Այս օրերին «Արարատի» ֆուտբոլիստները մեկուսացած են Ձորաղբյուրի մարզաբազայում:
«Արարատի» կիսապաշտպան Զավեն Բադոյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է իր և իր թիմակիցների առօրյայի մասին:
-Զավեն ի՞նչ մթնոլորտ է թիմում:
-Թիմում ամեն ինչ նորմալ է, ֆուտբոլիստները մեկուսացված են Ձորաղբյուրի մարզաբազայում, նախապատրաստվում են առաջնության վերսկսմանը: Ֆիզիկական վիճակը փորձում ենք պահել՝ մարզվելով մարզասարքերով: Այստեղ, ինչպես գիտեք, բոլոր պայմանները կա մարզավիճակը ինչ-որ չափով պահելու համար, այնպես որ չենք դժգոհում: Նախքան այս իրավիճակը թիմը ապրում էր հյուրանոցում, սակայն որոշեցինք տեղափոխվել մարզաբազա՝ ֆիզիկական վիճակին հետևելու համար:
-Վերջերս խոսակցություններ էին պտտվում կապված ֆուտբոլիստների աշխատավարձերի ուշացման հետ, ինչ կասես դրա մասին:
-Անկեղծ ասած նման խոսակցություններ չեմ լսել և զարմանում եմ, թե որտեղից նման տեղեկություն, անգամ մարտ ամսվա աշխատավարձը ստացել ենք մի քանի օր առաջ և ամբողջությամբ:
-Երկար ժամանակ է խաղում ես «Արարատի» կազմում, ի՞նչ համեմատական կարող ես անցկացնել ներկայիս և նախորդ մրցաշրջանի կազմի միջև:
— Միանշանակ կարող եմ ընդգծել, որ թիմը շատ է հզորացել և փաստացի մասնակցում ենք չեմպիոնական մրցավազքին: Կարծում եմ, որ լավ հնարավորություններ ունենք: Կարող եմ փաստել և ակնառու է, որ ակումբի հովանավորներն այս տարի անհամեմատ շատ ներդրում են անում, որպեսզի թիմը հասնի ցանկալի արդյունքի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Life.ru-ի սեփականատեր Արամ Գաբրելյանովը ВКонтакте սոցիալական ցանցում գրառում է կատարել՝ մեղադրելով ՖԱ «Արարատի» սեփականատիրոջը պարտավորությունները չկատարելու մեջ: Ակումբը հերքել էր տարածված հայտարությունը: