«Յուվենտուսն» ու թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբան բանակցություններ են վարում կողմերի միջև կնքված պայմանագրի խզման շուրջ, հաղորդում է Sky Sports-ի լրագրող Ջհարմեշ Շետխը։
Ըստ աղբյուրի՝ բանակցությունները գտնվում են խորացված փուլում։ Եվրոպական, Սաուդյան Արաբիայի և ամերիկական MLS-ի ակումբները հետաքրքրված են ֆրանսիացու ծառայություններով։
Հիշեցնենք, որ դոպինգ-թեստի դրական արդյունքների պատճառով Պոգբան շուրջ մեկ տարի խաղադաշտ դուրս չի եկել։ Ֆրանսիացու պատժի ժամկետը լրանում է 2025 թվականի մարտին։
Նրա և «Յուվենտուսի» միջև կնքված պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականը։