«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան, իսկ այժմ ֆուտբոլային փորձագետ Գարի Նևիլը խոսել է «Բրայթոնի» հարձակվող Դենի Ուելբեքի մասին։
«Դենին լավագույն մարզավիճակում է: Ավելի լավ, քան «Մանչեսթեր Յունայթեդի» ցանկացած խաղացող: Անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ նրան պետք է բաց թողնեին «Արսենալ» 2014-ին»,- Նևիլի խոսքերն է մեջբերում Metro-ն։
Դենի Ուելբեքը «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի սան է։ 2014 թվականին անգլիացին տեղափոխվել է «Արսենալ», իսկ 2020 թվականին դարձել է «Բրայթոնի» խաղացող։ Այս մրցաշրջանում 33-ամյա հարձակվողը 7 հանդիպում է անցկացրել Անգլիայի Պրեմիեր լիգայում, խփել չորս գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։



























































