ՈՒելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզը խոսել է ԵՎՐՈ-2020-ի հետաձգման մասին կորոնավիրուսի տարածման պատճառով։
«ՈՒԵՖԱ-ն 100 տոկոսանոց ճիշտ որոշում է կայացրել Եվրոպայի առաջնության վերաբերյալ։
Մարզիչների համար դժվար ժամանակներ են գալիս նոյեմբերից հետո մինչև մարտ, երբ դու չես տեսնում խաղացողներին երկար ժամանակ։ Ակնհայտ է՝ այս ամենը դեռ երկար է շարունակվելու։
Մենք հույս ունենք, որ ֆուտբոլի վերադարձը շուտ տեղի կունենա քան թե ուշ։ Բայց առաջին հերթին պետք է ազատվել այս վիրուսից»,-Գիգզի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։