Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի C խմբում «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր «Ատալանտային» ու ջախջախիչ հաշվով հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 5-1 հաշվով։
Հաշիվը 28-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցից հետո բացեց հյուրերի ֆուտբոլիստ Մալինովսկին, որից հետո անգլիացիները 5 գնդակ խփեցին։ Դուբլի հեղինակ դարձավ Սերխիո Ագուերոն, իսկ հեթ-տրիկով աչքի ընկավ Ռահիմ Ստերլինգը։