Մեկնարկեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրը։ Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում «Աթլետիկոն» ընդունել էր «Բայերին»։
Տանտերերը կարողացան նվազագույն հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ Հանդիպման միակ գոլը խփեց Ալվարո Մորատան 78-րդ րոպեին։ Հանդիպման միակ գնդակի տեսանյութը կարող եք դիտել այստեղ։
«Աթլետիկոն» այս խաղից հետո 7 միավոր է վաստակում և գլխավորում է D խմբի մրցաշարային աղյուսակը։ «Բայերը» միավոր չի վաստակել։