Անգլիական «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հաստատել է, որ կարող է հայտնվել Ա Սերիայում, տեղեկացնում է Sky Italia-ն:
«Ես 16 տարի մարզում եմ տարբեր ակումբներ: Որոշեցի մի փոքր հանգստանալ, շունչ քաշել:
Այժմ, պատրաստ եմ նոր մարտահրավերի: Մի քանի իտալական ակումբների հետ բանակցել եմ, բայց դրանք անարդյունք են եղել:
Հիմա էլ դիտարկում եմ մի քանի առաջարկ, որոնց մասին դեռ չեմ ցանկանում խոսել»,- ասել է Էմերին:
Հիշեցնենք, որ 48-ամյա մասնագետը անցած նոյեմբերին հեռացվեց «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնից: