Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին խոսել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի՝ մադրիդյան ակումբի հետ պայմանագիր կնքելու մասին։
«Եթե Մբապեն ցանկանում է մի քանի «Ոսկե գնդակ» նվաճել, ուրեմն նա ճիշտ տեղում է։ «Ռեալը» նրան ավելի լավն ու իսկապես հայտնի կդարձնի», — ասել է Գուտին El Chiringuito TV-ի եթերում:
Երեկ՝ հունիսի 3-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Մբապեն դարձել է «Ռեալի» խաղացող։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը: Մբապեն նախկինում հանդես է եկել ՊՍԺ-ում։ Անցած մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը թիմի կազմում անցկացրել է 48 հանդիպում, դարձել 44 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
























































