«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին։
«Ինչպես էլ որ նայեք, սա այնքան էլ լավ նորություն չէ: Ինչ վերաբերում է Մբապեին, ապա ես նախընտրում եմ մեր մարզական փիլիսոփայությունը՝ ակադեմիայի սաներից թիմ կազմելը։ Ես հարգում եմ այն, ինչ անում են մեր մրցակիցները, բայց ես հավատարիմ եմ մեր փիլիսոփայությանը», — Լապորտայի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն:
Երեկ՝ հունիսի 3-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Մբապեն դարձել է «Ռեալի» խաղացող։
























































