Մադրիդի «Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը գնահատել է հարձակվող Կիլիան Մբապեի հավանական ժամանման հեռանկարները, որի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է հունիսի վերջին։
«Եթե դա տեղի ունենար, հիանալի կլիներ: Կարծում եմ՝ սա միակ փազլն է, որը մեզ բացակայում է մաքուր «իննի» կազմում խաղալու առումով։ Եթե նա գար ու մեզ անհրաժեշտ որակները տար, մենք շատ-շատ լավ վիճակում կհայտնվեինք։ Նա մեզ այլ մակարդակի կբարձրացներ»,- Բելինգհեմի խոսքը մեջբերում է Eurosport-ը։
























































