Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է իր թիմակից Տոնի Կրոսի մասին։
«Ես ուրախ եմ Կրոսի համար, որ նա այս կերպ ավարտեց իր ակումբային կարիերան։ Ավելի լավ չէր կարող լինել: Շնորհավորում եմ նրան և ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ նա արել է այս ակումբի համար»,- խաղից հետո ասել է Մոդրիչը։
Մայիսի 21-ին 34-ամյա Կրոսը հայտարարել էր, որ չի երկարաձգելու պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ և կավարտի կարիերան 2024 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո։
























































