Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիային» հաղթելուց հետո խոսել է մադրիդյան ակումբում իր ապագայի մասին։ Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Էսպանյոլին»:
«Ես չգիտեմ, թե որտեղ կլինեմ հաջորդ մրցաշրջանում։ Այս մասին կխոսենք մոտ ապագայում։ Տեսնում եմ, որ տղաս լաց է լինում, այնքան անհանգստանում եմ: Բայց եթե երազում ես ինչ-որ բանի մասին, երբեմն քեզ հաջողվում է»,- ասել է Խոսելուն մամուլի ասուլիսի ժամանակ։
Լրատվամիջոցները գրել են, որ «Ռեալը» նախատեսում է գնել ֆուտբոլիստի իրավունքները 1,5 միլիոն եվրոյով, որը նշված է «Էսպանյոլի» հետ պայմանագրում։
Այս մրցաշրջանում Խոսելուն անցկացրել է 48 հանդիպում, խփել 17 գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։
























































