Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կիսվել է մադրիդցիների հետ գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի վերջին հանդիպումից իր հույզերով։ 34-ամյա ֆուտբոլիստը 2024 թվականին Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունից հետո հայտարարել է ֆուտբոլից հեռանալու մասին։ Մրցաշարը տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 14-ը։
«Տոնի Կրոսը հանճար է: Չեմ կարող հավատալ, որ սա վերջին անգամն է, որ կտեսնեմ նրա խաղը: Դա շատ զգացմունքային է»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։
Կրոսը «Ռեալ» է տեղափոխվել 2014 թվականի հուլիսին Մյունխենի «Բավարիայից»:
























































