«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի աշխատավարձը կկազմի տարեկան 9-11 միլիոն եվրո՝ առանց հարկերի։ Այս մասին X (նախկին Twitter) սոցիալական ցանցի իր էջում հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ֆլիկը նշանակվել է կատալոնական ակումբի նոր գլխավոր մարզչի պաշտոնում։
«Բարսելոնայի» պայմանագիրը մասնագետի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:
Նախկինում «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր Չավին։
«Բարսելոնան» Իսպանիայի Լա Լիգայի 2023/2024 մրցաշրջանն ավարտեց երկրորդ տեղում։ Թիմը 38 խաղում վաստակել է 85 միավոր։
























































