Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ասել է, որ կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմից լրացուցիչ տեղեկություններ չի խնդրել Դորտմունդի «Բորուսիայի» մասին, որի կազմում ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել։
«Ոչ։ Իհարկե, նա Դորտմունդի «Բորուսիայի» նախկին խաղացող է, բայց կարիք չկա շատ հարցեր տալ իր նախկին ակումբի մասին, քանի որ արդեն շատ տեղեկություններ ունենք։ Մենք տեսել ենք նրանց խաղերը և լավ ուսումնասիրել մրցակիցներին»,- ասել է Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ։
Այսօր՝ հունիսի 1-ին, Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կհանդիպեն Մադրիդի «Ռեալն» ու Դորտմունդի «Բորուսիան»։ Հանդիպումը կկայանա Լոնդոնի (Անգլիա) «Ուեմբլի» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
Բելինգհեմը դորտմունդյան ակումբում հանդես է եկել 2020-ից 2023 թվականներին, որից հետո տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»։ Այս մրցաշրջանում 20-ամյա անգլիացին մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
























































