Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ասել է, որ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը լավ մրցաշրջան է անցկացրել։
«Ես Լուկային խնդրեցի նվազեցնել իր ազդեցությունը: Սկզբում նրա համար դժվար էր դա ընդունելը, բայցց ժամանակի ընթացքում ամեն ինչ կարգավորվեց։ Նա տուժեց, քանի որ շատ չխաղաց: Բայց ես նրան ասացի, որ պետք է հանգստանա, քանի որ երբ Չեմպիոնների լիգան գա, նա կկարողանա վերականգնել վերահսկողությունը թիմում»,- մարզչի խոսքն է մեջբերում El Сhiringuito-ն։
Չեմպիոնների լիգայի «Բորուսիա» — «Ռեալ» եզրափակիչ հանդիպումը կկայանա այսօր՝ հունիսի 1-ին, «Ուեմբլի» մարզադաշտում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։
























































