Մադրիդի «Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կիսվել է Չեմպիոնների լիգայի առաջիկա եզրափակչից ունեցած սպասելիքներով, որտեղ մադրիդյան թիմը կխաղա Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Հանդիպումը կկայանա վաղը՝ հունիսի 1-ին։
«Դա ամենահանգիստ խաղը չի լինի, վստահ եմ: Բոլորը կարծում են, որ մենք ֆավորիտ ենք, բայց դա այդպես չէ: Կարծում եմ՝ շանսերը 50/50 են: «Բորուսիան» հրաշալի թիմ է, որը հիանալի մրցաշրջան անցկացրեց Չեմպիոնների լիգայում»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ այս հանդիպումը կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։ Մրցավարի մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին:
























































