Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է այն հարցին, թե թիմի դարպասապահներից ով է խաղալու Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը, որը կկայանա վաղը՝ հունիսի 1-ին։
«Լունինը հիվանդացել է գրիպով, բայց նա արդեն իրեն լավ է զգում։ Վաղը նա կմնա պահեստայինների նստարանին, իսկ Կուրտուան կխաղա»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ առաջիկա շաբաթ օրը՝ հունիսի 1-ին, Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մադրիդի «Ռեալը» կխաղա Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Հանդիպումը կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում և կմեկնարկ Երևանի ժամանակով 23:00-ին:
























































