«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հայտնել է, որ ծրագրում է զարգացնել կատալոնական ակումբի ակադեմիայի խաղացողներին։
«Բարսելոնան» ունի աշխարհի լավագույն ակադեմիաներից մեկը, որտեղ փորձառու խաղացողների և երիտասարդ տաղանդների լավ խառնուրդ կա: Մենք պետք է դրանք զարգացնենք, որպեսզի նրանք կարողանան կատարելագործվել։ Սա մեր գործն է»,- Ֆլիկի խոսքն է մեջբերել AS-ը։
«Բարսելոնան» 59-ամյա գերմանացու հետ պայմանագիր կնքելու մասին հայտարարել է մայիսի 29-ին։ Նա կատալոնացիների գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Չավիին։
























































