«Բարսելոնան» չի կարողանում գրանցել գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին։ Այս մասին հայտնում է Marca առցանց հրատարակությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիները դժվարություններ ունեն մարզչական շտաբի գրանցման հարցում։ Պատճառը կայանում է նրանում, որ ակումբին անհրաժեշտ է գումար վաստակել մասնագետին և նրա թիմին գրանցելու համար։
Հիշեցնենք, որ երե կատալոնական ակումբը հայտարարել էր Ֆլիկի հետ պայմանագիր կնքելու մասին։
























































